Posted in Uncategorized

Ինժեներական ստեղծագործության 2022-2023 ուսումնական փաթեթ

Նպատակը

Սովորողների մոտ զարգացնել ինժեներական, նորարարական մտածելակերպն ու հմտությունները, ինչպես նաև անմիջական կապ ստեղծել տեսական գիտելիքների և գործնական կիրառությունների միջև:

Continue reading “Ինժեներական ստեղծագործության 2022-2023 ուսումնական փաթեթ”
Posted in Uncategorized

Գործուղում Արատեսի դպրական կենտրոն 18.06.2022թ

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ղեկավարությամբ, Ալիս Գևորգյանի և Կարինե Մացակյանի հետ միասին շրջայց կատարեցինք Արատեսի դպրական կենտրոն, “Արատես կարմիր ծաղիկ” փառատոնային նախագծի պատրաստության և հուլիսյան ճամբարների նյութական միջավայրի գնահատման նպատակով։ Տեղում ծանոթացանք կատարվելիք աշխատանքների ծավալին, ինչպես նաև կատարեցի տեղանքի զննման և գնահատման աշխատանքներ, արևային էլեկտրական կայաններ տեղադրելու նախագիծ կազմելու համար։

Posted in Uncategorized

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԿՏՐՈՂ ՀԱՍՏՈՑՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 15.06.2022

Հունիսյան բաց ճամբարի շրջանակներում հյուրնկալել ենք Վարդենիկի 2-րդ հիմնական դպրոցի 8-րդ դասարանի 16 աշակերտների, պատմության ուսուցիչ դասղեկ Աբրոյան Գևորգի ղեկավարությամբ։ Սովորողները ծանոթանում են լազերային կտրող հաստոցի աշխատանքի սկզբունքին և առանձնահատկություններին, այնուհետև փորձում հավաքել լազերով կտրած փազլը։

Posted in Ճամփորդություն

Արշավ դեպի Աժդահակ, Ակնալճով 11.06.2022թ

Աժդահակ լեռը Հայաստանի Հանրապետության ամենագեղեցիկ լեռներից է, որի հմայքը յուրահատուկ է տարվա բոլոր եղանակներին։ Առատ ձյան ու ծաղիկների համադրությունը ուղակի ֆանտաստիկ էր, իսկ Ակնա լիճը փայլում էր իր ողջ գեղեցկությամբ։

Continue reading “Արշավ դեպի Աժդահակ, Ակնալճով 11.06.2022թ”
Posted in Uncategorized

ԶՈԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 14.06.2022թ

Հունիսյան բաց ճամբարի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 5-2 դասարանի սովորողներ Ավագյան Հարությունը, Պողոսյան Ջոնը, Գրիգորյան Սուսաննան և Գեղամ Առաքելյանը սովորում են կատարել զոդման աշխատանքներ և տպասալերի պատրաստման հիմունքներ

Posted in Uncategorized

ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ 13.06.2022թ

Հունիսյան բաց ճամբարի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողներ Խաչատրյան Սարգիսի, Կոսակյան Վահեի, Շահվերդյան Տիգրանի և Տաշչյան Մուշեղի հետ միասին հավաքում ենք անօդաչու թռչող սարք (դրոն)

Posted in Uncategorized

ՏՀՏ, ինժեներական ստեղծագործության հունիսյան բաց ճամբար

2022թ. հունիսի 13-24-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցների, հանրապետության մարզերի 4-11-րդ դասարանի սովորողների համար կազմակերպվում է  ՏՀՏ, ինժեներական ստեղծագործության բաց ճամբարը։

Continue reading “ՏՀՏ, ինժեներական ստեղծագործության հունիսյան բաց ճամբար”