Posted in Նախագծեր

Տարրայավորման հոսքագիծ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տարրայավորման հոսքագիծը նախատեսված է սուրճի, թեյի, թանի և այլն տարատեսակ հեղուկների, պլաստիկե տարաներում լցնելու և հերմետիկ փաթեթավորման համար։ Հոսքագիծը հնարավորություն է ընձեռում օպերատիվ կերպով ստանալ տարբեր ծավալի և պարունակության տարայավորված ըմպելիքներ։ Բաղկացած է քայլային շարժիչից, օդի պնևմատիկ մխոցներից, ծրագրավորող Arduino համակարգից, տարատեսակ էլեկտրական տվիչներից, մալուխներից, սնուցման աղբյուրներից, ռադիոդետալներից, առանցքակալներից, ճնշման ռետինե խողովակներից, օդի կարգավորիչներից, բաժանարարներից և այլն։

Continue reading “Տարրայավորման հոսքագիծ”
Posted in Նախագծեր

Մոգական քնար

Նկարագրություն

Մոգական քնարը՝ լազերային երաժշտական գործիք է։ Արտաքնապես նման է դասական քնար երաժշտական գործիքին, սակայն ի տարբերություն քնարի, լարերի փոխարեն օգտագործված են լազերային ուղղորդված ճառագայթներ։ Ձայնի գեներացումը իրականացվում է համակարգչային հատուկ ծրագրի միջոցով, որը հնարավորություն է տալիս վերարտադրել բազմապիսի երաժշտական գործիքների հնչյուններ։ Ինչու մոգական, քանի որ նրան առանձնահատուկ տեսք է հաղորդում գոլորշու քուլաները։

Continue reading “Մոգական քնար”
Posted in Նախագծեր

ԱՐևԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՑԻՉ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սարքը նախատեսված է արևային էներգիան օգտագործել բարձր ջերմություն ստանալու համար, որը կարող է օգտագործվել տարբեր նպատակների համար: Կառուցված է լինելու սֆերիկ մակերևույթի վրա ամրացված հայլիների միջոցով արևի ճառագայթների անդրադարձման և կենտրոնացման երևույթի հիման վրա:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ինժեներական ճամբարի 2023 -ի մասնակիցներ

ՎԱՅՐ

Սարքի ստեղծման նախապատրաստական աշխատանքները կատարվելու են կրթահամալիրի ինժեներական կենտրոնում, իսկ հավաքման և փորձարկման աշխատանքները կատարվելու են Արատեսի դպրական կենտրոնում:

Posted in Նախագծեր

Մինի հիդրոէլեկտրակայան

Նկարագրություն

Մինի հիդրոէլեկտրակայանը նախատեսված է ջրի էներգիան էլեկտրական Էներգիայի վերափոխելու համար։

Սարքը պատրաստվել է Արատեսի դպրական կենտրոնում 2023 թ տեխնոճամբարի շրջանակներում։

Նպատակը

Ցույց տալ սովորողներին այլընտրանքային տարբերակով էլեկտրաէներգիայի ստացման ձևերը