Posted in Արտադասագրքային փորձեր

Ձայնային ալիքների ռեզոնանս

Փորձը նախատեսված է ձայնային ալիքների ռեզոնանսի վիզուալ դիտարկման համար: Փորձի համար օգտագործվել է 325×325×3 մմ չափեր ունեցող նրբատախտակ, 30վտ 8Օհմ հզորության բարձրախոս, ձայնային ալիքների գեներատոր (որպես գեներատոր ծառայել է սմարթֆոնում ներբեռնված հատուկ ծրագիր), ձայնային ուժեղացուցիչ և մանր ավազ: Նրբատախտակը ամրացված է բարձրախոսի շարժական մեմբրանի վրա հորիզոնական դիրքով:

կարդալ ավելին
Posted in Արտադասագրքային փորձեր

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳՆԱՑՔ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փորձի իրականացման համար անհրաժեշտ է պղնձե պարուրաձև փաթաթված մետաղալար, գլանաձև մարտկոց, նեոդիմային գլանաձև 2 մագնիս: Մագնիսների տրամագիծը պետք է լինի մարտկոցի տրամագծից մի փոքր ավելի մեծ: Պարուրաձև փաթաթված պղնձե հաղորդալարի երկարությունը պետք է լինի հնարավորինս երկար մարտկոցի երկարությունից, իսկ տրամագիծը մի փոքր մեծ մագնիսի տրամագծից:

կարդալ ավելին
Posted in Արտադասագրքային փորձեր

ԿՐԱԿԻ ՍՏԱՑՈՒՄ ՋՐԻ ԳՈԼՈՐՇԻՈՎ

Ջրով լցված հրակայուն ապակյա անոթը դրվում է ջեռոցի վրա: Ջուրը հասցնում ենք եռման ջերմաստիճանի: Անոթի վերևի հատվածում ամրացված պողպատյա խողովակի միջոցով գոլորշին սկսում է դուրս գալ անոթից:

կարդալ ավելին
Posted in Արտադասագրքային փորձեր

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ՇԱՐԺԻՉ

Փորձի իրականացման համար անհրաժեշտ է ունենալ գլանաձև մարտկոց, մարտկոցի նույն տրամագիծն ունեցող նեոդիմային մագնիս և պղնձե հաղորդալար: Մարտկոցը տեղադրվում է մագնիսի վրա այնպես, որ տակի բևեռը հաղորդակից լինի մագնիսի հետ:

կարդալ ավելին
Posted in Արտադասագրքային փորձեր

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ ԷԼԵԿՏՐՈԼԻԶԻ ԺԱՄԱՆԱԿ

Փորձն իրականացնելու համար ապակյա անոթի տակի հատվածում տեղադրում ենք շրջանաձև հաղորդիչ, մեջտեղում դնում ենք գլանաձև նեոդիմային մագնիս, իսկ վերևից պղնձե լարով կախում ենք մեկ այլ հաղորդիչ(պղնձե):

կարդալ ավելին