Posted in Նախագծեր

Համագործակցային նախագիծ-ինքնատիպ տոնածառի պատրաստում

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ և Արևելյան դպրոց-պարտեզի 2րդ դասարանի սովորողներ

Նախագծի համակարգողներ՝  Մարիամ Առուշանյան, Վարդուհի Մարգարյան,

Ինժեներական հատվածի համակարգող-պատասխանատուներ – Արման Ենգիբարյան, Գնել Հարությունյան, Արմինե Մանուկյան

Վայրը — Ինժեներական ստեղծագործության կենտրոն

Կարդալ Ավելն
Posted in Նախագծեր

Ռուբենսի խողովակ

Նկարագրություն

Ռուբենսի խողովակը բաղկացած է չժանգոտվող մետաղե խողովակից, որի վրա կան անցքեր, մեմբրանից և ձայնային ալիքներ գեներացնող բարձրախոսից։Աշխատում է պրոպան տեսակի գազով։

Նպատակ

Սարքի նպատակն է ցույց տալ սովորողներին ձայնային տարբեր ալիքների հաճախությունների վիզուալ պատկերը կրակի տեսքով։ Ներկայացնել ձայնի ալիքային բնույթը և ալիքի երկարության փոփոխությունը տարբեր հաճախությունների դեպքում։

Posted in Ճամփորդություն, Նախագծեր

Աշխատանքային այց Էջմիածնի թիվ 12 հիմնական դպրոց

Опубликовано 

Օրը — Նոյեմբերի 22

Նպատակը — Սեբաստացու օրերի շրջանակներում կազմակերպել աշխատանքային խմբի նախագծային այց Էջմիածնի թիվ 12 հիմնական դպրոց ՝ կրթական կամուրջների շրջանակներում ծանոթության հաստատման և հետագա համագործակցությունների քննարկման համար։

Continue reading “Աշխատանքային այց Էջմիածնի թիվ 12 հիմնական դպրոց”
Posted in Նախագծեր

ԱՄԵՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱ-ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ (լուսնագնաց)

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ամենագնաց հարթակը իրենից ներկայացնում է դժվարանցանելի ռելիեֆային պայմաններում մեծ անցողունակություն ունեցող ինքնաշարժ մեխանիզմ, որը ունի հեռակառավարման հնարավորություն։ Հարթակի վրա հնարավոր է տեղադրել տարբեր տվիչներ, տեղորոշիչներ, բազմաֆունկցիոնալ գործիքներ, կառավարվող ինքնաշարժ մեխանիզմներ և այլն։

Continue reading “ԱՄԵՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱ-ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ (լուսնագնաց)”
Posted in Նախագծեր

Հեռակառավարվող շարժական թիրախներ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հեռակառավարվող շարժական թիրախները բաղկացած են 12 առանձին շարժական թիրախներից, որոնք շրջվելու դեպքում հնարավորություն ունեն հեռակառավարման վահանակի միջոցով վերադառնալ նախնական դիրքին:

Continue reading “Հեռակառավարվող շարժական թիրախներ”
Posted in Նախագծեր

ԸՆԿՈՒՅԶ ԿՈՏՐՈՂ ՍԱՐՔ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սարքը նախատեսված է ավտոմատ եղանակով ընկույզի կեղևը կոտրելու համար: Աշխատում է 4-8 մթնոլորտային ճնշման օդի օգնությամբ, մեխանիկական շարժումները իրականանում են պնևմո-մխոցների միջոցով, որոնց աշխատանքը ղեկավարվում է պնևմո-էլեկտրաբաժանարարներով:

Continue reading “ԸՆԿՈՒՅԶ ԿՈՏՐՈՂ ՍԱՐՔ”
Posted in Նախագծեր

Մոտորանավակի պատտրաստում

Նախագծի հեղինակ՝Էմիլյա Սարգսյան

Իրականացնող՝Արման Ենգիբարյան

Մասնակիցներ՝ՄՍԿՀ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Վայր՝Ինժեներական ստեղծագործության կենտրուն

Տևողությունը՝մեկ շաբաթ

Փորձարկման վայր՝Հարավային դպրոցի լողավազան

Նկարագրություն՝Մոտորանավակը իրենիից ներկայացնում է էլեկտրական շարժիչներով և հեռակառավարման համակարգով համալրված պենոպլաստե նավակ,որը հնարավորություն ունի լողալ ջրի մակերևույթին և կառավարվել։

Նպատակը՝Նախագծի իրականացման ընթացքում,սովորողներին փոխանցել տարրական գիտելիքներ ինժեներության,էլեկտրական պարզագույն սխեմաների,ինչպես նաև մեխանիկական գործիքներով աշխատելու հմտություններ։

Արդյունք՝Սովորողները ձեռք կբերեն մեխանիկական գործիքներով աշխատեու հմտություններ,էլեկտրական պարզ սխեմաներից գիտելիքներ և իրենց ձեռքով պատրաստված մեխանիզմի աշխատանքը փորձարկելու և վայելելու հնարավորություն։

Posted in Նախագծեր

Տարրայավորման հոսքագիծ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տարրայավորման հոսքագիծը նախատեսված է սուրճի, թեյի, թանի և այլն տարատեսակ հեղուկների, պլաստիկե տարաներում լցնելու և հերմետիկ փաթեթավորման համար։ Հոսքագիծը հնարավորություն է ընձեռում օպերատիվ կերպով ստանալ տարբեր ծավալի և պարունակության տարայավորված ըմպելիքներ։ Բաղկացած է քայլային շարժիչից, օդի պնևմատիկ մխոցներից, ծրագրավորող Arduino համակարգից, տարատեսակ էլեկտրական տվիչներից, մալուխներից, սնուցման աղբյուրներից, ռադիոդետալներից, առանցքակալներից, ճնշման ռետինե խողովակներից, օդի կարգավորիչներից, բաժանարարներից և այլն։

Continue reading “Տարրայավորման հոսքագիծ”
Posted in Նախագծեր

Մոգական քնար

Նկարագրություն

Մոգական քնարը՝ լազերային երաժշտական գործիք է։ Արտաքնապես նման է դասական քնար երաժշտական գործիքին, սակայն ի տարբերություն քնարի, լարերի փոխարեն օգտագործված են լազերային ուղղորդված ճառագայթներ։ Ձայնի գեներացումը իրականացվում է համակարգչային հատուկ ծրագրի միջոցով, որը հնարավորություն է տալիս վերարտադրել բազմապիսի երաժշտական գործիքների հնչյուններ։ Ինչու մոգական, քանի որ նրան առանձնահատուկ տեսք է հաղորդում գոլորշու քուլաները։

Continue reading “Մոգական քնար”