Posted in Վերապատրաստում

ՄՈՒՏՔԻ ՃԱՄԲԱՐ

ՕՐ 5. 25.03.2022թ

Այսօր Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցինք ժամերգության, լսեցինք շարականներ։ Այնուհետև քայլք կատարեցինք քոլեջ, ծանոթացանք կառուցվածքին, շրջայց կատարեցինք մասնաշենքերով։ Հատկապես տպավորիչ էր ջերմոցը բուսատեսակների առատությամբ, այնուհետև վերնատանը հանդիպում ունեցանք կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ, ներկայացրեցինք մեր տպավորությունները մուտքի ճամբարի անցած 5 օրերի վերաբերյալ և ամփոփեցինք մուտքի ճամբարը, որն ինձ համար շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ էր։

Posted in Վերապատրաստում

ԱՌԱԿՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աստվածայինը ներսում է, ոչ դրսում

Մի անգամ Ռաբիյան, ով հայտնի էր իր առեղծվածային բնույթով, փողոցում` իր փոքրիկ հյուղակի առաջ ինչ-որ բան էր փնտրոււմ: Արևը մայր էր մտնում, ու ստվերները գնալով խտանում էին: Հավաքվեցին մարդիկ: Հարցնում էին.

Continue reading “ԱՌԱԿՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ”
Posted in Վերապատրաստում

ՄՈՒՏՔԻ ՃԱՄԲԱՐ

ՕՐ 4 24.03.2022թ

Այսօր Հերմինե Անտոնյանի հետ հանդիպում ունեցանք մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահում։ Մեզ ներկայացվեց բլոգ վարելու վերաբերյալ շատ օգտակար տեղեկություններ։ Կրթահամալիրում հատուկ ուշադրություն է դարձվում բլոգ վարելու հմտություններին, այդ իսկ պատճառով գտնում եմ, որ այսօրվա խորհրդատվական պարապմունքը բլոգներ ճիշտ վարելու հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից բավականին արժեքավոր էր։ Հաջորդ պարապմունքին մեզ ընդհանուր տեղեկություններ տրամադրվեց հեղինակային կրթական ծրագրի և դասավանդողին վերաբերող կարգերի մասին։ Այնուհետև Մարիետ Սիմոնյանի հետ միասին յուրաքանչյուրս մեր դիտարկումները, դատողություններն ու վերլուծությունները ներկայացրեցինք Կարել Չապեկի և Օշոյի առակների վերաբերյալ։ Կարծում եմ քննարկումն անցավ բավականին կառուցողական մթնոլորտում։

Կատարեցինք ժողովրդական երգեր, պարեր, այնուհետև միացանք մեր մասնագիտական մասնախմբերի հետ, որից հետո ունեցանք սպորտային պարապմունք։

Posted in Վերապատրաստում

ՄՈՒՏՔԻ ՃԱՄԲԱՐ

ՕՐ 3. 23.03.2022թ

Այսօր քայլք կատարեցինք դեպի Ագարակ։ Ծանոթացանք պահվող կենդանատեսակների հետ և պահման պայմաններին։ Այնուհետև Մարգարիտ Սարգսյանի հանձնարարությամբ կազմեցինք ուսումնական կարճաժամկետ նախագիծ։ Հաջորդիվ Մարիետ Սիմոնյանի առաջարկով կարդացինք Կարել Չապեկի և Օշոյի առակներից ու բլոգներում սկսեցինք վերլուծել և մեկնաբանություններ գրել առակների վերաբերյալ։ Ընդմիջումից հետո վերադարձանք մայր դպրոց, կատարեցինք ժողովրդական երգեր և խմբային պարեր։ Վերջում միացանք մեր մասնագիտական խմբերին և բլոգներում գրառումներ կատարեցինք օրվա վերաբերյալ։

Posted in Վերապատրաստում

Առակների մեկնաբանում

Ամեն կենդանի էակ իր արշինով է չափում աշխարհը, իր բնույթի ւ մտահորիզոնի համապատասխան է կարողանում ընկալել շրջակա աշխարհը։ Շրջապատում տեղի ունեցող բոլոր երևույթները անցկացնում է սեփական բարոյահոգեբանական պրիզմայի միջոցով ու արդյունքում ստացված գաղափարները ընկալում որպես բացարձակ ճշմարտություն։

Continue reading “Առակների մեկնաբանում”
Posted in Վերապատրաստում

ՄՈՒՏՔԻ ՃԱՄԲԱՐ

ՕՐ 2 22.03.2022թ

Մայր դպրոցից քայլք կատարեցինք դեպի արևելյան դպրոց, Մարիետ Սիմոնյանի հետ միասին անցկացրեցինք բազմաբովանդակ քննարում Աշոտ Բլեյանի լրացուցիչ կրթության մասին արտահայտած ձևակերպումների վերաբերյալ, հնչեցին տարատեսակ կարծիքներ, եղան մտքերի ու կարծիքների բախումներ, ընդհանուր առմամբ տեղի ունեցավ շատ կառուցողական ու բազմաբովանդակ հանդիպում։ Այնուհետև հանդիպեցինք մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի հետ, որից հետոԱրևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանը մեզ ներկայացրեց դպրոց-պարտեզի կառուցվածքը, առանձնահատկությունները, ուսուցումը կազմակերպելու հետ կապված դրույթները։ Վերջում շրջայց կատարեցինք մանկապարտեզով և վերադարձանք մայր դպրոց։ Մարմարյա սրահում ստացանք Սրբազանի օրհնությունը, որից հետո կատարեցինք ժողովրդական մի քանի պար։ Մասնակցեցինք սպորտային հավաքներին։

Posted in Վերապատրաստում

ՄՈՒՏՔԻ ՃԱՄԲԱՐ

ՕՐ 1 21.03.2022թ

Այսօր ժամը 9:00 վերապատրաստման մասնակիցներով հավաքվեցինք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահում և ճամբարի համակարգող Լիլիթ Յախինյանի կողմից մեզ ներկայացվեց մուտքի ճամբարի ծրագրի համառոտ նկարագրությունը։ Այնուհետև 9:30 քայլք կատարեցինք դեպի Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Ծանոթացանք տեղի արվեստանոցներին, այնուհետև մանկավարժական ակումբում Մարիետ Սիմոնյանի կողմից մեզ ներկայացվեց ճամբարի նպատակը և խնդիրները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց բլոգներում ամենօրյա լուսաբանումների մասին։ Մեզ տրվեց լուսաբանումներին ներկայացվող պահանջները։ Այնուհետև հանձնարարություն տրվեց քննարկել Աշոտ Բլեյանի ձևակերպումը լրացուցիչ կրթության վերաբերյալ։ Ընդմիջումից հետո 12:30-ին հավաքվեցինք մայր դպրոցի մարմարյա սրահում, կատարեցինք պարային շարժումներ, երգեցինք, ընթերցեցինք Չարենց, Տերյան և այլն, որից հետո մասնակցեցինք յուրաքանչյուրս մեր մասնախմբի հավաքին։

Posted in Վերապատրաստում

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՕՐ 1 -ծանոթություն վերապատրաստում անցնող մասնակիցների և դասավանդողի հետ

-ընդհանուր տեղեկություններ բլոգի կառուցվածքի հետ

-բլոգի բացում և գրանցում

ՕՐ 2 -անձնական տվյալների գրանցում բլոգում և ձևավորում

ՕՐ3 -նախագծերի մուտքագրում անձնական բլոգում