Posted in ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Սարքաշինության լաբորատորիայի ծրագիր

ՎԱՅՐ` Սարքաշինության լաբորատորիա

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ` ՄՍԿՀ միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողներ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ` Սովորողների մոտ զարգացնել ինժեներական ու նորարարական մտածելակերպ, մեխանիկական գործիքներով աշխատելու հմտություններ, ինչպես նաև տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողություններ:

կարդալ ավելին
Posted in ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Սարքաշինության լաբորատորիայի նորամուտի ծրագիր

Ամսաթիվ` 12.03.2024

Ժամ` 11:00

Մասնակիցներ` դասավանդողներ, սովորողներ, հյուրեր

Վայրը` Սարքաշինության լաբորատորիա

Ընթացքը

11:00 հյուրերի ընդունում

11:10 ՄՍԿՀ հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի բացման խոսք

11.20 Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի խոսքը

11:30 Լաբորատորիայի ղեկավար Արման Ենգիբարյանի բացման խոսք

11.40 Արման Ենգիբարյանի կողմից լաբորատորիայի գործիքների, սարքավորումների, հաստոցների և հնարավորությունների ներկայացում

11.50 Սրահի նորամուտը ողջունում է կրթահամալիրի Զենիթ բենդը. ղեկավար` Արամ Սարգսյան

Posted in ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սովորողները սարքաշինության լաբորատորիայում գտնվելիս պարտավոր են տեղեկանալ և խստիվ պահպանել անվտանգության հետևյալ կանոննները.

1․ Լինել ուշադիր դասավանդողի հրահանգների և ցուցումների հանդեպ:

2․ Գործիքներից, սարքավորումներից և հաստոցներից օգտվել միայն դասավանդողի թույլտվությամբ և համապատասխան ցուցումներ ստանալուց հետո:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Posted in Արտադասագրքային փորձեր

Ձայնային ալիքների ռեզոնանս

Փորձը նախատեսված է ձայնային ալիքների ռեզոնանսի վիզուալ դիտարկման համար: Փորձի համար օգտագործվել է 325×325×3 մմ չափեր ունեցող նրբատախտակ, 30վտ 8Օհմ հզորության բարձրախոս, ձայնային ալիքների գեներատոր (որպես գեներատոր ծառայել է սմարթֆոնում ներբեռնված հատուկ ծրագիր), ձայնային ուժեղացուցիչ և մանր ավազ: Նրբատախտակը ամրացված է բարձրախոսի շարժական մեմբրանի վրա հորիզոնական դիրքով:

կարդալ ավելին
Posted in Քվեսթ

Արատեսյան քվեսթ / Հունվար 18-20/

Քվեսթի հեղինակներ — Մարիամ Առուշանյան, Արման Ենգիբարյան

*Quest – ը հետաքրքրաշարժ ու գրավիչ խաղի տեսակ է, որը ստիպում է մարդուն լուծել գլուխկոտրուկներ, դրսևորել մտքի ճկունություն և հնարամտություն: Սա ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլ հրաշալի հնարավորոթյուն՝ լարելու տրամաբանությունը և ցույց տալու ինտելեկտուալ կարողությունները: 
Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են քվեստ սենյակները հաղթահարել ընտանիքի անդամների, ընկերների ու կոլեգաների հետ, քանի որ սա թիմային խաղ է, ու խնդիրների լուծումը միահամուռ ուժերով սովորաբար է՛լ ավելի է մտերմացնում մարդկանց: 

կարդալ ավելին
Posted in Արտադասագրքային փորձեր

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳՆԱՑՔ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փորձի իրականացման համար անհրաժեշտ է պղնձե պարուրաձև փաթաթված մետաղալար, գլանաձև մարտկոց, նեոդիմային գլանաձև 2 մագնիս: Մագնիսների տրամագիծը պետք է լինի մարտկոցի տրամագծից մի փոքր ավելի մեծ: Պարուրաձև փաթաթված պղնձե հաղորդալարի երկարությունը պետք է լինի հնարավորինս երկար մարտկոցի երկարությունից, իսկ տրամագիծը մի փոքր մեծ մագնիսի տրամագծից:

կարդալ ավելին
Posted in Արտադասագրքային փորձեր

ԿՐԱԿԻ ՍՏԱՑՈՒՄ ՋՐԻ ԳՈԼՈՐՇԻՈՎ

Ջրով լցված հրակայուն ապակյա անոթը դրվում է ջեռոցի վրա: Ջուրը հասցնում ենք եռման ջերմաստիճանի: Անոթի վերևի հատվածում ամրացված պողպատյա խողովակի միջոցով գոլորշին սկսում է դուրս գալ անոթից:

կարդալ ավելին
Posted in Արտադասագրքային փորձեր

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ՇԱՐԺԻՉ

Փորձի իրականացման համար անհրաժեշտ է ունենալ գլանաձև մարտկոց, մարտկոցի նույն տրամագիծն ունեցող նեոդիմային մագնիս և պղնձե հաղորդալար: Մարտկոցը տեղադրվում է մագնիսի վրա այնպես, որ տակի բևեռը հաղորդակից լինի մագնիսի հետ:

կարդալ ավելին
Posted in Արտադասագրքային փորձեր

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ ԷԼԵԿՏՐՈԼԻԶԻ ԺԱՄԱՆԱԿ

Փորձն իրականացնելու համար ապակյա անոթի տակի հատվածում տեղադրում ենք շրջանաձև հաղորդիչ, մեջտեղում դնում ենք գլանաձև նեոդիմային մագնիս, իսկ վերևից պղնձե լարով կախում ենք մեկ այլ հաղորդիչ(պղնձե):

կարդալ ավելին