Posted in Uncategorized

Ինժեներական կենտրոնի գործունեությունը ուսումնական չորրորդ շրջանում

Ինժեներական կենտրոնը հանդիսանալով բազմապրոֆիլ աշխատարան կրթահամալիրի տարատարիք սովորողների համար, կազմակերպում և աջակցում է իրականացնել կրթահամալիրի բոլոր օղակներում գործող ճամբարային ջոկատների կողմից առաջարկվող նախագծերը:

Յուրաքանչյուր ջոկատ այցելում է իր դպրոցի ընտրության խմբի դասաժամերին:

Ջոկատի ղեկավարը նախապես համաձայնեցնում է նախագիծը տեխնոպարկի աշխատակիցների հետ՝ դրանց իրականանալի լինելու հանգամանքը ճշտելու համար:

Տեխնոպարկ կարող են այցելել նաև ջոկատներ, որոնց նպատակը ծանոթությունն է ինժեներական սարքավորումներին և աշխատանքային միջավայրին: