Posted in Արտադասագրքային փորձեր

Ձայնային ալիքների ռեզոնանս

Փորձը նախատեսված է ձայնային ալիքների ռեզոնանսի վիզուալ դիտարկման համար: Փորձի համար օգտագործվել է 325×325×3 մմ չափեր ունեցող նրբատախտակ, 30վտ 8Օհմ հզորության բարձրախոս, ձայնային ալիքների գեներատոր (որպես գեներատոր ծառայել է սմարթֆոնում ներբեռնված հատուկ ծրագիր), ձայնային ուժեղացուցիչ և մանր ավազ: Նրբատախտակը ամրացված է բարձրախոսի շարժական մեմբրանի վրա հորիզոնական դիրքով:

Ուժեղացուցիչի միջոցով մեծացնում ենք ձայնային գեներատորի առաջացրած ձայնային ալիքների ամպլիտուդը և հաղորդում այն բարձրախոսին: Արդյունքում նրբատախտակը սկսում է տատանվել: Նրբատախտակի վրա լցնում ենք ավազը: Ձայնային ալիքների հաճախությունը սկսում ենք 20 Հերցից և աստիճանաբար մեծացնում: Փորձի արդյունքում պարզում ենք, որ որոշակի ֆիքսված հաճախությունների ժամանակ տեղի է ունենում ռեզոնանս, և նրբատախտակի վրայի ավազը ընդունում է հստակ արտահայտված տարբեր նախշեր: Ստացված պատկերները և ռեզոնանս առաջացնող հաճախությունները կախված են նրբատախտակի ֆիզիկական չափերից և ձևից: Շրջանաձև նրբատախտակի վրա ստացվում են լրիվ այլ պատկերներ:

Leave a comment