Posted in Քվեսթ

Արատեսյան քվեսթ / Հունվար 18-20/

Քվեսթի հեղինակներ — Մարիամ Առուշանյան, Արման Ենգիբարյան

*Quest – ը հետաքրքրաշարժ ու գրավիչ խաղի տեսակ է, որը ստիպում է մարդուն լուծել գլուխկոտրուկներ, դրսևորել մտքի ճկունություն և հնարամտություն: Սա ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլ հրաշալի հնարավորոթյուն՝ լարելու տրամաբանությունը և ցույց տալու ինտելեկտուալ կարողությունները: 
Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են քվեստ սենյակները հաղթահարել ընտանիքի անդամների, ընկերների ու կոլեգաների հետ, քանի որ սա թիմային խաղ է, ու խնդիրների լուծումը միահամուռ ուժերով սովորաբար է՛լ ավելի է մտերմացնում մարդկանց: 

Իսկ Արատեսյան քվեսթի առանձնահատկությունն այն է, որ այն հարմարեցված է տեղանքին, սովորողներին և ճամբարային ստուգատեսների պայմաններին։

Նպատակը — Սովորողների մոտ զարգացնել տրամաբանական մտածողությունը, թիմային աշխատանքը։Բացահայտել և ներկայացնել ձմեռային Արատեսի բոլոր վայելքները։

Ընթացքը — Արատեսյան Քվեսթի կազմակերպումը սկսել է դեռևս խաղի մեկնարկից 10 օր առաջ։

Առաջին փուլում խաղի կազմակերպիչները գծագրել են խաղի նախնական սցենարը, սխեման, ընդհանուր թեման և ամփոփման ձևը։

Ունենալով հստակ ծրագիր ՝ ինժեներական ստեղծագործության կենտրոնում մեկնարկել են մեխանիզմի պատրաստման աշխատանքները։

Սովորողները ևս իրենց մասնակցությունն են ունեցել մեխանիզմի ստեղծման գործում այնքանով, որքանով դա չէր հանդիսանա որպես հուշում)

Մեխանիզմի վերջնական տեսքի բերելուց և գործարկումը հաջողելուց հետո, նախագծի կազմակերպիչները սկսում են քվեսթի առաջադրանքների գծագրումը, կազմումն ու գործարկումը։

Սովոողները բարեհաջող հաղթահարելով տարատեսակ փորձություններ՝ ստանում են ատամնանիվներ, որոնք բավարար քանակությամբ ունենալու դեպքում միայն պետք է ճիշտ դասավորվածությամբ տեղադրել համապատասխան հարթակում ՝ մեխանիզմն աշխատեցնելու և գաղտնաբառը գտնելու համար։

Ձմեռային Արատեսի քվեսթում սովորողներին սպասվող փորձությունները հետևյալն էին։

  • Ուտել ծառից կախված տանձն ու խնձորը ՝ առանց ձեռքերի ու ոտքերի օգնության։
       Փորձությունը որքան էլ հեշտ էր թվում առաջին հայացքից,  սակայն իրականում շատ ավելի բարդ էր, սակայն սովորողներին հաջողվեց թիմային և միասնական խաղի արդյունքում հաղթահարել բոլոր խոչնդոտները։
  • Պայթեցնել բոլոր փուչիկները ՝ առանց ձեռքերի և ոտքերի օգնության։
      Այս փորձությունը որքան զվարճալի, նույնքան էլ բարդ էր ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փափուկ ձյան վրա շատ դժվար է պայթեցնել փուչիկները։ Սովորողներին օգնության հասավ իրենց ճկուն միտքը ՝ գտնելով ելքեր առանց ձեռքերի ու ոտքերի օգնության պայթեցնելու համար, ինչպես նաև թիմային հզոր ոգին ՝ միավորելով բոլորին մի նպատակի շուրջ։
  • Սև արկղ․ Արկղի մեջ դրված են տարատեսակ առարկաներ և սովորողները պետք է առանց նայելու ՝ միայն շոշափելով գուշակեն, թե ինչ առարկա է ներսում։
      Այս փորձությունը ևս սովորողները բարեհաջող անցան ՝ նույնիսկ սպասվածից ավելի լավ և գուշակելով բոլոր առարկաները ստացան միանգամից 2 ատամնանիվ։
  • Հերով լցնել մետաղական գնդիկները բաժակի մեջ այնպես, որ չսուզվի։
     Այս փորձությունը ևս լարված էր, որովհետև ամեն պահի բաժակը կարող էր սուզվել և բոլոր մասնակիցները լարել էին իրենց ողջ ուշադրությունն ու միտքը՝ զգուշորեն և հավասարակշռության մեջ դնելու համար երկաթյա գնդիկները։ Եվ նրանց ջանքերն ապարդյուն չանցան և պսակվեին հաջողությամբ։
  • Գլուխկոտրուկ՝ գտնել ճիշտ ճանապարհը։
      Սովորողները թիմային աշխատանքով միավորելով իրենց ջանքերը՝ կարողացան ճիշտ լուծել 2 գլուխկոտրուկներն էլ և ստացան ևս 2 ատամնանիվ։
  • 7 քար։ Հայտնի խաղի մեր տարբերակում կրկին սովորողները խաղում էին կազմակերպիչների դեմ։
     Այս փորձության ժամանակ ևս սովորողները տպավորեցին խաղի կազմակերպիչներին իրենց մտքի ճկունությամբ ՝ կարողանալով ճիշտ նախահաշվարկ անել ու դասավորել քարերի հերթականությունն այնպես, որ խաղի կազմակերպիչներին փակուղու առաջ կանգնեցրին ու հաղթանակ գրանցեցին։

Դե իսկ բոլոր փորձությունները բարեհաջող հաղթահարելուց և բոլոր ատամնանիվները վաստակելուց հետո նրանց էր սպասվում գլխավոր փորձությունը ՝ տեղադրել ատամնանիվները ճիշտ տեղերում այնպես, որ բոլորը պտտվեն ՝ բացելով գաղտնաբառը, որն իրենից ներկայացնում էր այն պահատուփի ծածկագիր, որտեղ մասնակիցներին էր սպասվում հաղթական գավաթը։

Այս փորձությունը ևս անհաղթահարելի չէր կարող լինել Crazy m&m’s ջոկատի խենթերի համար և նրանց հաջողվեց գտնել գաղտաբառն ու հաղթական խարույկի շուրջ գտնել այդքան վաստակած գավաթը։

Իսկ այս ամենն ավելի պատկերավոր կարող եք տեսնել տեսանյութում։

Leave a comment