Posted in ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սովորողները սարքաշինության լաբորատորիայում գտնվելիս պարտավոր են տեղեկանալ և խստիվ պահպանել անվտանգության հետևյալ կանոննները.

1․ Լինել ուշադիր դասավանդողի հրահանգների և ցուցումների հանդեպ:

2․ Գործիքներից, սարքավորումներից և հաստոցներից օգտվել միայն դասավանդողի թույլտվությամբ և համապատասխան ցուցումներ ստանալուց հետո:

3․ Դասավանդողին անհապաղ տեղեկացնել նկատված անսարքությունների մասին:

4․Զբաղեցնել աշխատանքային տեղերը համաձայն դասավանդողի հրահանգների և ինքնակամ չփոխել այն և պահպանել անհրաժեշտ հեռավորություն:

5․ Դասավանդողին անհապաղ տեղեկացնել աշխատանքի ընթացքում ստացած վնասվածքների մասին;

6․ Աշխատանքի ժամանակ օգտվել պաշտպանիչ միջոցներից (ակնոցներ, ձեռնոցներ և այլն․․)

7․ Լաբորատորիայի տարածքում արգելվում է գտնվել ոչ սթափ, վատառողջ, անուշադիր, ճնշված վիճակում։

8․ Նախքան մեխանիկական գործիքներից և սարքավորություններից օգտվելը` սովորողները պարտավոր են իմանալ տվյալ գործիքի աշխատանքային առանձնահատկությունները, ունենալ տվյալ գործիքից օգտվելու նվազագույն գիտելիքներ, կիրառել բացառապես ըստ անհրաժեշտության:

9․ Աշխատանքային տարածքում պահպանել կարգուկանոն, գործիքներին վերաբերվել խնամքով:

10․ Աշխատանքի ընթացքում ձեռք չտալ կտրող , հղկող , ծակող գործիքների աշխատանքային հատվածներին:

Leave a comment